24.11.2024
Հայաստանն ավելի ժողովրդավարական է, քան Վրաստանը. The Economist
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն զգալի աճ է գրանցել Transparency International կոռուպցիայի ընկալման համաթվի ինդեքսում

Հրապարակվել են Թրանսփարենսի ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2019 թվականի արդյունքները: Հայաստանն առաջին անգամ գրանցել է համեմատական զգալի աճ՝ միավորը 35-ից բարելավելով 42: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:


«Ընդ որում, Հայաստանի դիրքը բարելավվել է 28 հորիզոնականով՝ զբաղեցնելով 77-րդ տեղը (2018 թվականին հորիզոնականը եղել է 105): Ուշագրավ է, որ Հայաստանի միավորը նախկինում երբեք չի գերազանցել 37-ը (2014թ., վերջին չորս տարիներին չի գերազանցել 35-ը): Հարկ է նշել, որ ԿԸՀ-ի արդյունքները կարևորվում են երկրի համար, քանի որ գնահատվում են ոչ թե պետության իրականացրած քայլերը, այլև այդ առումով քաղաքացիների ընկալումը:


2018 թվականի հեղափոխության և կոռուպցիայի դեմ պայքարում իրականացրած մասշտաբային միջոցառումները, այդ թվում՝ ներառական հակակոռուպցիոն ռազմավարության ընդունումն ունեցել են իրենց ներդրումը ՀՀ քաղաքացու ընկալման փոփոխման հարցում:


Հատկանշական է, որ Հակակոռուպցիոն ռազմավարությամբ, որպես ռազմավարության հիմնական վերստուգիչ վերջնարդյունք, նախատեսվում է 2023 թվականի ԿԸՀ միավորը դարձնել 55»,- գրել է նախարարը: