21.04.2025
ՀՀ նախագահը բարձրացրել է Իսրայելի Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը
prev Նախորդ նորություն

Նարիա Զոհրաբյանն իր անձի հանդեպ անվտանգության ռիսկեր է տեսնում

Ես չեմ պատրաստվում հանդուրել ԱԺ ամբիոնից իմ հասցեին հնչեցված անձնական վիրավորանքները եւ որոշների վերաբերյալ մտածում եմ՝ սկսել իրավական գործընթաց, որովհետեւ ինձ մտահոգում է մտասեւեռումն իմ անձի հանդեպ: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:


«Ես իմ անձի հանդեպ իսկապես անվտանգության ռիսկեր եմ տեսնում: Մենք միասին պետք է որոշենք, որ կամ բարեկրթության այն սահմանները, կարմիր գծերը, որից անդին թույլատրելի չէ անցնել, կամ ես խորհրդարանի աշխատանքները ուղղակի կազմալուծվելու են»,-ասաց նա:


ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Լավ կլինի խաղի կանոնները պահպանեն բոլորը, այդ թվում նրանք, որոնք առաջարկում են այդ խաղի կանոնները: Գուցե ես մտաբերեմ դեպքեր, երբ այստեղ ասվի որեւէ խաղաղասիրական բան, եւ այդ նույն ասողը 5 րոպե անց, այս դռնից այն կողմ, էլի հրապարակային, բոլորովին այլ հայտարարություն անի: Պետք է նման բան ասողը իրենից սկսի: Իսկ ես ողջունում եմ ձեր ասածը»:

Որևէ ցույց չի լինելու. Փաշինյանը կրկնեց սպանդանոցների մասով իր առաջարկները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար