24.11.2024
Նարիա Զոհրաբյանն իր անձի հանդեպ անվտանգության ռիսկեր է տեսնում
prev Նախորդ նորություն

Որևէ ցույց չի լինելու. Փաշինյանը կրկնեց սպանդանոցների մասով իր առաջարկները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ իր երեկվա հայտարարությանը, որ նա հնչեցրել էր Ազգային Ժողովում սպանդանոցների շուրջ ծագած իրավիճակի ֆոնին:


Փաշինյանի խոսքով, կառավարության առաջարկին արձագանքները բացասական չեն: Նա դարձյալ ներկայացրեց դրանք.


«Նախ, մինչեւ փետրվարի 6-ի կառավարության նիստը կրկին ուսումնասիրում ենք սուբսիդավորվող վարկերի ծրագրերը գյուղատնտեսության ոլորտում, որոնք այսօր էլ կարող են սուբսիդավորել արտոնյալ կարգով սպանդանոցներին, նաև լիզինգային ծրագրերը, որտեղ պետք է տեղ լինի նաև շարժական սպանդանոցների համար, որ հնարավոր լինի գյուղացիների կողմից դրանք ձեռք բերել:


Բացի այս, կազմվում է Հայաստանում սպանդանոցների բաշխվածության և խտության նախընտրելի քարտեզ, մենք հասցեական ֆինանսավորում ենք և այնպես ենք անում, որ այդ սպանդանոցները ունենան խելամիտ բաշխվածություն, որպեսզի լինի համաչափ հասանելիություն: Այս ընթացքում ընդունում ենք առաջարկներ, որ ինչ-ինչ նրբություններով կարող ենք հարստացնել այս փաթեթը, որպեսզի այն առավել արդյունավետ գործի»,- հայտարարեց վարչապետը:


Նրա խոսքով, սրա արդյունքում մինչև հուլիսի 1-ը ամենախիստ պայմաններում գործում են միայն Երեւանի սուպերմարկետներն ու Երեւանում հանրային սննդի օբյեկտները: Մյուս տեղերում իրավիճակը կմնա այնպիսին, ինչպիսին կար նախքան այս կարգավորումը: Բայց այն պայմանով, որ հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունը կանցնիէ սպանդանոցային մորթի նոր համակարգին, ու որևէ ցույց չի լինելու:


«Եթե այս պայմանը այսօր բողոքի գործողություններ իրականացնող մեր հայրենակիցների համար ընդունելի է, ուրեմն մենք այս որոշումը կկայացնենք: Եթե պարզվի, որ ընդունելի չէ՝ պայմանն այսօրվանից է գործում: Թող այսօրվանից ընդունելի չլինի»:


Վերջում նա կրկնեց՝ փետրվարի 6-ի կառավարության նիստում կկայացվի վերջնական որոշում այս հարցով: