24.11.2024
Բյուջեց հատկացրեցինք 271 մլն դրամ և ունեցանք 9 մլրդ դրամ ավել շրջանառություն. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Հայաստանը հայտնվել է ԱՊՀ ամենահանրահայտ ուղղությունների թոփում

Հայաստանը հայտնվել է ԱՊՀ ամենահանրահայտ ուղղությունների թոփում՝ ռուսաստանցի զբոսաշրջիկների հեղինակային շրջագայությունների համար։ Այս մասին հայտնում է ռուսական ՏուրՍտատ զբոսաշրջային պորտալը:


Երևանը, Սևանը և Ջերմուկը հեղինակային շրջագայությունների համար ամենահանրահայտ ուղղությունների մեջ են մտնում: Բացի այս, ցանկում են հայտնվել նաև Ալմաթին, Ալմաթիի մարզը և Բուրաբայն ու Աքթաուն Ղազախստանում, Մինսկը, Մինսկի մարզը և Վիտեբսկը՝ Բելառուսում, Բաքուն, Շեքին ու Գաբալան՝ Ադրբեջանում, Բուխարան ու Սամարղանդը Ուզբեկստանում:


ՏուրՍտատի փորձագետները նշում են, որ հեղինակային շրջագայությունները դառնում են զբոսաշրջության ամենատարածված տեսակներից մեկը։ Հատկապես տարածված են թրեւըլ-բլոգերների հեղինակային շրջագայություններն ու էքսկուրսիաները։