20.04.2025
Արցախը որևէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում. ԱԳՆ խոսնակ
prev Նախորդ նորություն

Մնացականյանն ու Խրիստոդուլիդեսը քննարկել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափը

Հունվարի 22-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։


ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափին առնչվող հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել Երևանում կայանալիք Կիպրոս-Հայաստան-Հունաստան ձևաչափով գագաթաժողովի նախապատրաստման աշխատանքների շուրջ։


Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարն իր աջակցությունը և համերաշխությունն է հայտնել կիպրական կողմին: Կողմերն ընդգծել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության պահպանման և ամրապնդման գործում միջազգային համագործակցության կարևորությունը:

ՀՀ նախագահը բարձրացրել է Իսրայելի Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար