14.05.2025
ԱԺ-ից ու քաղաքականությունից հեռանալու ժամանակն է. Բաբլոյան
07.11.2018
ԱԺ-ից ու քաղաքականությունից հեռանալու ժամանակն է. Բաբլոյան

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մտադիր չէ մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցում: Խնդիրը, ըստ նրա, տարիքն է, ինչպես նաև ցանկությունը ճանապարհ բացել երիտասարդներին. «Ես արդեն 71 տարեկան եմ, և բավարար ժամանակ եմ հատկացրել քաղաքական գործունեությանը: Կարծում եմ, որ այս անգամ անհրաժեշտ է, որ մասնակցեն ավելի երիտասարդ, բայց նաև փորձառու քաղաքական գործիչները»,- ասաց նա: Բաբլոյանը նշեց, որ ցանկանում է վերադառնալ բժշկի իր գործունեությանը: Նաև տեղեկացրեց, որ իր որդին ևս մտադիր չէ մասնակցել առաջիկա ընտրություններին:   Արա Բաբլոյանը նաև համոզված է, որ Հանրապետական կուսակցությունը պետք է գնա ընտրությունների, թեև դժվարացավ հնչեցնել իր կանխատեսումը հարազատ կուսակցության հաջողության ամասով. «ՀՀԿ-ն ունի լուրջ մարդկային և պրոֆեսիոնալ ներուժ և այն անհրաժեշտ է օգտագործել»,- ասաց Բաբլոյանը: