23.11.2024
Ի՞նչ կապ կա. Քոչարյանի գրասենյակի ղեկավարը չի շտապում մեկնաբանել կատարվածը
prev Նախորդ նորություն

Կովկասյան շանսոնի բացառիկ երեկո՝ Երևանում

Կովկասյան շանսոնի սիրահարների համար հաճելի անակնկալ է սպասվում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում փետրվարի 23-ին կանցկացվի կովկասյան շանսոնի երեկո:


Երեկոյի հատուկ հյուրն է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, «Ոսկե կլառնետ» տիտղոսակիր Միխայիլ Միրզաբեկովը, ով հայտնի է ոչ միայն շանսոն ոճի, այլ նաև՝ ջազ կատարումներով: Վերջինս ազգությամբ հայ է, ծնվել է Բաքվում, բայց գործունեությունը ծավալել է Ռուսաստանում:


Երեկոն լի կլինի անակնկալներով՝ կներկայացվի նոր երգ Հայաստանի մասին, որի երաժշտության հեղինակը Միխայիլ Միրզաբեկովն է, իսկ խոսքերը գրել է ազգությամբ հրեա, հայերի լավ ընկեր, երաժիշտ Բեռնարդ Օսիպովը: Երգը հայերեն և ռուսերեն է, կոչվում է «Вечная Армения»: Բեռնարդ Օսիպովը, խոսելով երգի խոսքերի ստեղծման մասին, նշել է.


«Լինելով հրեա ազգի արժանավոր զավակ՝ պետք է ասեմ, որ ինձ բազմիս ջերմացրել են հայկական կրակները, հայկական յուրաքանչյուր երգ հոգու իսկական բալասան է»:


Երեկոյի ընթացքում հանդես կգան այնպիսի շանսոն երգիչներ, ինչպիսիք են Գագիկ Եզակյանը, Արթուր Ամիրյանը, Աննա Էդիլյանը, Ֆեդո Խաչատրյանը, Վիտոն, Մամիկոնը, Մարատ Փաշայան, Հովիկ Խաչատրյանը և Կարեն Հարությունյանը: