23.11.2024
Զոհրաբյանը ցանկանում է միավորել կին պատգամավորներին՝ առանցքային խնդիրներ լուծելու համար
prev Նախորդ նորություն

Ի՞նչ կապ կա. Քոչարյանի գրասենյակի ղեկավարը չի շտապում մեկնաբանել կատարվածը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, թե լավ չի պատկերացնում, թե որքանով «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցած միջադեպը կապ ունի նախագահ Քոչարյանի, նրա գրասենյակի հետ և ինչն էր այդ անձի մոտիվացիան:  


Մինչ դրդապատճառների բացահայտումը նա զերծ մնաց որևէ մեկնաբանություն անել այս կապակցությամբ:


Սողոմոնյանը  տեղեկացրեց, որ կրակոցների պահին գրասենյակում ոչ ոք չի եղել:


«Եթե այս միջադեպը մեզ հետ ինչ-որ կերպ առնչվում է, բնական է՝ ես կմեկնաբանեմ, հայտարարություն կտարածեմ: Հիմա որեւէ տեղեկություն չունեմ: «Էրեբունի պլազա»-ում գործում են բազմաթիվ հիմնարկներ, դրանցից մեկը նախագահ Քոչարյանի գրասենյակն է, որը գտնվում է 6-րդ հարկում և արդեն 12 տարի է գործունեություն է ծավալում»,-ասաց Սողոմոնյանը:


Համաձայն մամուլի, բիզնես կենտրոնում կրակ բացած տղամարդը փնտրել է Քոչարյանի գրասենյակը:  Այդուհանդերձ, Սողոմոնյանը կրկնեց՝ կսպասի պաշտոնական տեղեկատվությանը, որից հետո միայն կարձագանքի:


VERELQ-ը հիշեցնում է, որ կրակց բացած տղամարդը վնասազերծվել է և տեղափոխվել ոստիկանություն: Այս պահին բիզնես կենտրոնում իրականացվում են քննչական գործողություններ: Ոստիկանությունը կտարածի հաղորդագրություն: