3.04.2026
Կովկասյան շանսոնի բացառիկ երեկո՝ Երևանում
prev Նախորդ նորություն

ՌԴ վարչապետը պարգևատրել է Տիգրան Սարգսյանին Ստոլիպինի I աստիճանի մեդալով

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հրամանագրով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը պարգևատրվել է Ստոլիպինի I աստիճանի մեդալով:


«Եվրասիական տնտեսական միության զարգացման և ամրապնդման գործում արժանիքների համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանին պարգևատրել Ստոլիպինի I-ին աստիճանի մեդալով», - ասվում է փաստաթղթում, որը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:


Նշենք, որ Ստոլիպինի մեդալը Ռուսաստանի Դաշնության Կառավարության մրցանակ է, որը սահմանվել է ի պատիվ Ռուսական կայսրության նախարարների խորհրդի նախագահ Պյոտր Արկադիի Ստոլիպինի: Դրանով խրախուսվում է վաստակը երկրի սոցիալ-տնտեսական ռազմավարական խնդիրների լուծման գործում:

Վանեցյանի փաստաբանները հերքման պահանջ են ներկայացրել armtimes.com կայքին
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար