23.11.2024
ՌԴ վարչապետը պարգևատրել է Տիգրան Սարգսյանին Ստոլիպինի I աստիճանի մեդալով
prev Նախորդ նորություն

Վանեցյանի փաստաբանները հերքման պահանջ են ներկայացրել armtimes.com կայքին

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի փաստաբանները հերքման պահանջ են ներկայացրել www.armtimes.com կայքին։


«12.01.2020թ. www.armtimes.com կայքում հրապարակվել է «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ...» վերտառությամբ նյութ:


Նշված հրապարակման մեջ տեղ են գտել Արթուր Վանեցյանի վերաբերյալ ստահոդ, զրպարտություն հանդիսացող և անհեթեթ տեղեկություններ։


«Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն նշված լրատվության միջոցին ուղարկվել է հերքման պահանջ։ Օրենքով սահմանված ժամկետում հերքումը չհրապարակելու դեպքում, ստիպված ենք լինելու համապատասխան հայց ներկայացնել դատարան։


Եթե նշված հրապարակումը ոչ թե չարամտության դրսևորում է, միտումնավոր ապատեղեկատվություն տարածելուն ուղղված քայլ, այլ պարզապես թյուրիմացություն, ապա խելամտության պահանջն է, որ նշված նյութի հեղինակը հերքի իր իսկ տարածած զրպարտությունն ու ապատեղեկատվությունը առանց դատական գործընթացի»,-ֆեյսբուքյան իր էջում տեղակացրել է փաստաբան Լուսինե Սահակյանը։


Նա ներկայացրել է Արթուր Վանեցյանի ներկայացուցիչներ՝ Լուսինե Սահակյանի, Արամազդ Կիվիրյանի նաև հերքման տեքստն ու լրատվության միջոցին ուղղված գրությունը։


«Հ Ե Ր Ք Ո Ւ Մ


12.01.2020թ. www.armtimes .com կայքում (հղումը) լույս է տեսել հետևյալ վերնագրով անստորագիր հրապարակում. «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ. Միշիկը, Արթուրը, Արիկը»:


Հրապարակական մեջ տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող, զրպարտություն հանդիսացող, արտահայտություններ և որպես փաստ ներկայացվող տվյալներ։


Սույնով, ամբողջությամբ հերքում ենք հոդվածում տեղ գտած հրապարակումը և հայտնում, որ դրանում ներկայացված հանգամանքները, մասնավորապես պարոն Արթուր Վանեցյանին վերաբերող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։


Մասնավորապես՝ «Հայկական ժամանակ»-ի ձեռքի տակ առկա չեն փաստեր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը (եթե իհարկե նման արշավ ընդհանրապես իրականացվում է), համակարգվում և ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից:


Չկան նաև հիմքեր մտածելու, որ ենթադրյալ հակաքարոզչությունը վճարվում է Վանեցյանի կողմից:


Հրապարակման մեջ պայմանականորեն նշված քաղաքագետ.օռգ-ը, Ա.Վանեցյանի հետ որևէ առնչություն չունի և այն տեղեկությունը, որ իբր Ա.Վանեցյանը սկսել է համագործակցել նշված կայքի հետ դեռ 2018 թվականի վերջին որևէ աղերս չունի իրականության հետ և չի համապատասխանում իրականությանը: Չի համապատասխանում իրականության նաև հրապարակման մեջ նշված այն տեղեկությունը, որ կայքի խմբագրի և Ա.Վանեցյանի համագործակցության հարցը լուծել է Արամ Վարդանյանը, կայքի խմբագրին հավաքագրելով Վանեցյանի համար:


Չի համապատասխանում իրականությանը նաև հրապարակման մեջ նշված այն տեղեկությունը, որ իբր վաղուց լուրեր կան, թե դեռևս ԱԱԾ Էրեբունու բաժնի պետ աշխատելու տարիներին Ա.Վանեցյանը եղել է Վստրեչի Ապերի հովանավորության ներքո և որ այս անգամ Արամ Վարդանյանը թերևս Վանեցյանին ծառայություն մատուցելու շատ կոնկրետ առիթ է ունեցել:


Չի համապատասխանում իրականությանը նաև հրապարակման մեջ նշված այն ենթադրությունը, որ Ա.Վանեցյանը որևէ առնչություն է ունեցել Արամ Վարդանյանի, վերջինիս կողմից ձերբակալվելուց ենթադրյալ խուսափելու, ինչպես նաև Արամ Վարդանյանի նկատմամբ դատարանների կողմից խափանման միջոց չկիրառելու հետ։


Չի համապատասխանում իրականությանը նաև հրապարակման մեջ նշված այն տեղեկությունը, որ նախ Ա.Վանեցյանը որևէ գործարքի մեջ է գտնվում, այսպես կոչված, քաղաքագետ.օռգ-ի խմբագրի հետ, ինչպես նաև այն, որ կայքն անցել է Ա.Վանեցյանի PR խմբի տրամադրության տակ և դարձել ակտիվ հարթակ ԱԱԾ տնօրենին թաքնված գովազդ անելու և իշխանության մյուս ներկայացուցիչների դեմ սև քարոզչություն իրականացնելու համար, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և վերջինիս ընտանիքի անդամների:


Չի համապատասխանում իրականությանը նաև հրապարակման մեջ նշված այն տեղեկությունը, որ Վահագն Բոյաջյանը, հանդիսանում է Ա.Վանեցյանի PR մենեջերը և որ վերջինս ծառայություն է մատուցում Ա.Վանեցյանին, ինչպես նաև կատարված այն ենթադրությունը, որ ծառայությունները մատուցվում են Ա.Վանեցյանի կողմից Բոյաջյանին անվանական զենք նվիրելու դիմաց և որ վերջինիս Ա.Վանեցյանը անվանական զենք է նվիրել։


Չի համապատասխանում իրականությանը նաև հրապարակման մեջ նշված այն տեղեկությունը, որ իբր Ա.Վանեցյանը համակարգում էր վարչապետի ընտանիքի անդամների, իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների դեմ լրատվական արշավը, երբեմն իրենց լրատվամիջոցներին փոխանցելով այնպիսի տեղեկություններ, որոնք իրեն հասանելի են միայն ԱԱԾ աշխատող լինելու բերումով. օրինակ` ավտոմեքենայի պետհամարանիշեր և որ այս ամենը, սակայն, լոկալ գործընթաց չէ և կապված է շատ ավելի մեծ պրոցեսի հետ:


Չի համապատասխանում իրականությանը նաև հրապարակման մեջ նշված այն տեղեկությունը, որ Արա Սաղաթելյանը որպես Միքայել Մինասյանի վստահելի` որոշակի դեր է ունեցել ԱԱԾ-ում Ա.Վանեցյանի կարիերայի համար և որ դեռ 2018 թվականից եղել է Միքայել Մինասյանի և Արթուր Վանեցյանի կապը`ընթացիկ հարցերով:


Չի համապատասխանում իրականությանը նաև հրապարակման մեջ նշված այն տեղեկությունը, որ Արա Սաղաթելյանը Ա.Վանեցյանին խնդրել է Սերժ Սարգսյանին և նրա ընտանիքին պաշտպանել Փաշինյանից: Ապա, երբ Սաղաթելյան-Մինասյան-Վանեցյան նախկինում ջերմ հարաբերությունները վերականգնվել են, Սաղաթելյանը Վանեցյանին համոզել է, թե վերջինս կարող է շատ արագ վերցնել իշխանությունը և որ մշակվել է ռազմավարություն` Միքայել Մինասյանի և Արա Սաղաթելյանի մասնակցությամբ, այդ թվում հնարավորինս վարկաբեկել Փաշինյանի ընտանիքը, լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում Փաշինյանին և ընտանիքին վարկաբեկող հրապարակումներ անելու միջոցով:


Չի համապատասխանում իրականությանը նաև հրապարակման մեջ նշված այն տեղեկությունը, որ Ա.Վանեցյանը որևէ առնչություն ունի Փաշինյանի հոգեկան շեղումների վերաբերյալ ֆեյքերի միջոցով ասեկոսեներ տարածելու հետ, համաձայն որոնց Փաշինյանի հոգեկան հիվանդությամբ պայմանավորված նրա վարած քաղաքականության արդյունքում 2019 թվականի հոկտեմբերին պատերազմ է սկսելու և 30 հազար մարդ է զոհվելու երկու օրվա ընթացքում և որ Ա.Վանեցյանն ունեցել է որևէ պլան այդ լուրերին այնքան մեծ տարածում տալ, որ «հոգեկան հիվանդ» Փաշինյանին իշխանությունից հեռացնելը դառնա Ազգային անվտանգության հարց։


Չի համապատասխանում իրականությանը նաև հրապարակման մեջ նշված այն տեղեկությունը, որ հիմա Արթուր Վանեցյանը, Վստրեչի Ապերի, Արա Սաղաթելյանի, Միշիկի ու Վահագն Բոյաջյանի հետ շարունակում են ինչ-որ «միսիայի» իրականացում:


Չի համապատասխանում իրականությանը նաև հրապարակման մեջ նշված այն ենթադրությունը, որ Ա.Վանեցյանի պաշտոնից ազատվելու դիմումի տեքստը գրել է Արա Սաղաթելյանը»։