5.07.2025
ԱԺ-ում ստեղծվեց Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը
15.01.2019
ԱԺ-ում ստեղծվեց Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը

Ազգային ժողովն այսուհետ կունենա 11 մշտական հանձնաժողով: Դրանք ստեղծելու մասին որոշման նախագիծը քիչ առաջ քվեարկության մի քանի փորձից հետո ընդունվեց: Համաձայն նախագծի, ստեղծվեց ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով: Իսկ ԱԺ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը կանվանափոխվի այսուհետ կլինի ԱԺ Տարածքային կառավարման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և կայուն զարգացման հարցերի մշտական հանձնաժողով: Նշենք, որ մշտական հանձնաժողովի նախագահ կընտրվի խորհրդարանական ընդդիմությունից: Հայտնի է, որ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է առաջադրվելու ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը, իսկ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում կառաջադրվի ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը: Բացի այս, Նարեկ Զեյնալյանն (Իմ քայլը խմբակցություն)՝ առաջադրվել է ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:  Ռուբեն Ռուբինյանը(Իմ քայլը խմբակցություն)՝ առաջադրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:  Մխիթար Հայրապետյանը (Իմ քայլը խմբակցություն)՝ ԱԺ  գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով:  Արման Եղոյանը (Իմ քայլը խմբակցություն)՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով: Վլադիմիր Վարդանյանը  (Իմ քայլը խմբակցություն)՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով: Վարազդատ Կարապետյանը (Իմ քայլը խմբակցություն)՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով: Անդրանիկ Քոչարյանը (Իմ քայլը խմբակցություն)՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով: Բաբկեն Թունյանը (Իմ քայլը խմբակցություն)՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով; Մանե Թանդիլյան («Լուսավոր Հայաստան» խմբակցություն)` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով: