7.04.2025
Թովմասյանն խնդրել է իր փաստաբաններին պատրաստել Փաշինյանի դեմ ներկայացվելիք հայցադիմումը
prev Նախորդ նորություն

Վանեցյանը խորհուրդ է տվել իշխող «Իմ քայլը» դաշինքին քննարկել նոր վարչապետ ընտրելու հարցը

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը խորհուրդ է տվել իշխող «Իմ քայլը» դաշինքին քննարկել նոր վարչապետ ընտրելու հարցը:


«Կարծում եմ՝ երեկվա ասուլիսից ու այսօրվա գրիչի պատմությունից հետո իշխող կուսակցությունը, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, պետք է քննարկի իր շարքերից վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը», - ասված է Արթուր Վանեցյանի Թվիթերյան գրառման մեջ:




Հունվարի 25-ին Կապանում հրավիրած ասուլիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հրայր Թովմասյանն ամենօրյա ռեժիմով իրեն առաջարկել է իր ծառայությունները։ Այս հայտարարությանը հակադարձել էր Հրայր Թովմասյանը՝ ասելով, որ եթե եթե Փաշինյանը չհրապարակի իր խոսքերը հիմնավորող փաստ, ստիպված է զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել նրա դեմ։


Թովմասյանի այս հայտարարությանը Փաշինյանը Կապանից պատասխանել էր․ «Երևան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ»։ 


Հունվարի 26-ին Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում պատմություն հրապարակեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից ստացած մի գրիչի և իր ու Թովմասյանի նախկին առնչությունների մասին։


 

Նոր վարակ Չինաստանում. Առողջապահության նախարարությունը զգուշացնում է ՀՀ քաղաքացիներին
Հաջորդ նորություն next
 Իրանը չափազանցություն է համարում հնարավոր պատերազմի մասին խոսակցությունները. դիվանագետ
04.04.2025
Իրանը չափազանցություն է համարում հնարավոր պատերազմի մասին խոսակցությունները. դիվանագետ