23.11.2024
Հզոր հակահարվա՞ծ. Նիկոլ Փաշինյանը պատմություն է հրապարակել Հրայր Թովմասյանի գրիչի մասին
prev Նախորդ նորություն

Թովմասյանն խնդրել է իր փաստաբաններին պատրաստել Փաշինյանի դեմ ներկայացվելիք հայցադիմումը

Հրայր Թովմասյանն խնդրել է իր փաստաբաններին պատրաստել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացվելիք զրպարտության վերաբերյալ հայցադիմումը:


«Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել մեզ պատրաստել հայցադիմումը», - ասված է Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանի Facebook-յան գրառման մեջ:



Հունվարի 25-ին Կապանում հրավիրած ասուլիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հրայր Թովմասյանն ամենօրյա ռեժիմով իրեն առաջարկել է իր ծառայությունները։ Այս հայտարարությանը հակադարձել էր Հրայր Թովմասյանը՝ ասելով, որ եթե եթե Փաշինյանը չհրապարակի իր խոսքերը հիմնավորող փաստ, ստիպված է զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել նրա դեմ։


Թովմասյանի այս հայտարարությանը Փաշինյանը Կապանից պատասխանել էր․ «Երևան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ»։


Հունվարի 26-ին Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում պատմություն հրապարակեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից ստացած մի գրիչի և իր ու Թովմասյանի նախկին առնչությունների մասին։