23.11.2024
Հայաստանն արգելել է Չինաստանից կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը
prev Նախորդ նորություն

Ընտանիքի անդամների թիրախավորումը չի կարող մեզանում տեղ ունենալ. Վահան Կոստանյան

Ընտանիքի անդամների թիրախավորումը, ատելության խոսքն ու նման կեղտոտ գործիքակազմը չի կարող մեզանում տեղ ունենալ:


Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան հրապարակմանը, որը մեծ հանրային արձագանք է ստացել:



Հենրիկ Հարթենյանը Facebook-ում իր էջի «Սթորի» բաժնում տեղադրել է Սարա Թովմասյան անունով աղջկա Facebook-յան էջի «սքրին»-ը՝ գրառելով. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»: Սա տեղի էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյան-ՍԴ նախագահ Հրայր Թովմասյան հեռակա բանավեճի ֆոնին, որի պատճառով նաև այն մեծ հանրային արձագանք ստացավ:


Այնուհետև պարզվեց, որ դա Հրայր Թովմասյանի աղջկա էջը չէ, սակայն դեպքն ինքնին շատերի, այդ թվում «Իմ քայլը» բլոկի ներկայացուցիչների զայրույթն է առաջացրել: Ավելի ուշ գրառում կատարող ավագանու անդամը ջնջել էր այն իր Facebook-յան էջից:


«Երբ ասում ենք` ատելության խոսքը տեղ չունի մեզանում, դա հավասարապես և անգամ առաջին հերթին վերաբերում է ՔՊ անդամներին: Վստահ եմ` կուսակցության ղեկավար մարմինը տեղի ունեցածին կտա անհրաժեշտ գնահատական:


Ընտանիքի անդամների թիրախավորումը, ատելության խոսքն ու նման կեղտոտ գործիքակազմը չի կարող մեզանում տեղ ունենալ:


#մենքձեզպեսչենք»:


Ավելի վաղ հայտնել էինք, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը եւ գրել է. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան», - գրել է Վահան Կոստանյանը:


«Իմ քայլը» խմբակցության անդամին քննաատել է նաև «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:



««Իմ քայլը» խմբակցության անդամը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը մատնանշելով այն և գրելով, որ «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»: Սա ոչ միայն ատելության հրահրման սահմանն է անցնում, այլև բարոյականի սահմանը, քանի որ վերաբերում է պաշտոնյայի ընտանիքին: Այսպիսի որակներով անձը ավագանու անդամի մանդատը կրելու իրավունք չունի: Հուսով եմ ավագանու գործընկերներս համարժեք գնահատական կտան այս դրսևորմանը:


Հ.Գ. տեղեկացնում են, որ այդ էջում Թովմասյանի դուստրը չէ, իմքայլականը վրիպել է: Բնականաբար չեմ ճանաչում, չգիտեմ: Էական էլ չէ», - ասված է նար Facebook-յան էջում: