23.11.2024
Նոր վարակ Չինաստանում. Առողջապահության նախարարությունը զգուշացնում է ՀՀ քաղաքացիներին
prev Նախորդ նորություն

Հայաստանն արգելել է Չինաստանից կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը

Հայաստանն այսօրվանից արգելել է Չինաստանից, ինչպես նաև չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը ՀՀ տարածք: Այս մասին ասված է Առողջահության նախարարության մամուլի ծառայությունից:


Նման որոշումը, ըստ հաղորդագրության պայմանավորված է այն հանգամանքով, որ նոր կորոնավիրուսի (2019-nCoV) ի հայտ գալու հետ կապված համաճարակային իրավիճակը Չինաստանում դեռևս լարված է: Չինաստանում արձանագրվել է շուրջ 2000 դեպք՝ 56 մահվան ելքով: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:


Հիշեցնենք, որ գիտականորեն ապացուցվել է, որ փոխանցման հիմնական գործոն են դարձել թեթև նախուտեստները, մասնավորապես՝ ծովամթերքից և օձից պատրաստված։


«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) հետ համատեղ քննարկման արդյունքում որոշում է կայացվել, ըստ որի՝ հունվարի 26-ից ՍԱՏՄ-ի կողմից արգելվել է Չինաստանից, ինչպես նաև չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը ՀՀ տարածք», - ասված է հաղորդագրության մեջ:


Միաժամանակ, առողջապահության նախարարության մասնագետները կգործուղվեն ՀՀ պետական սահմանի անցման կետեր՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխակիցներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար: