ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իրավական կարգավիճակի համաձայնագրի լրացումների երկրորդ արձանագրության վավերացմանը։ՀԱՊԿ իրավական կարգավիճակի մասին 2002 թվականի հոկտեմբերի 7–ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրությունը ստորագրվել է 2018 թվականի նոյեմբերի 8-ին Աստանայում։ «Փոփոխություններն ուղղվել են ՀԱՊԿ գործունեության արդյունավետության բարձրացմանը»,– ասված է Կառավարության որոշման մեջ։