ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 19-ի նիստում որոշում կայացրեց ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերին հերթական համարներ տրամադրելու վերաբերյալ: Նշվում է, որ կուսակցություններին ու դաշինքներին համարների տրամադրումը տեղի է ունեցել վիճակահանությամբ: Ըստ այդմ, համար առաջինը ՀՀԿ-ն է, վերջինը՝ ԲՀԿ-ն: Ստորեւ ներկայացնում ենք քաղաքական ուժերի ստացած համարները, որոնք հաշվի կառնվեն արձանագրություններ կազմելիս ու կլինեն քվեաթերթիկների վրա հերթական համարները: ՀՀԿ – 1 «Քաղաքացու որոշում» կուսակցություն - 2 ՀՅԴ – 3 «Իմ քայլը» դաշինք – 4 «Լուսավոր Հայաստան» - 5 «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցություն - 6 «Ազգային առաջընթաց» կուսակցություն – 7 «Մենք» դաշինք - 8 ՕԵԿ - 9 «Սասնա ծռեր» - 10 ԲՀԿ – 11