24.11.2024
Քանի՞ վարորդ է արդեն իսկ զրկվել վարորդականից
prev Նախորդ նորություն

ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին 62 հազար եվրո վճարել Մանվել Սարիբեկյանի գործով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել ադրբեջանական կողմից գերեվարված հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի գործով:


ՄԻԵԴ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ «Սարիբեկյանն ու Բալյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով որոշվել է, որ Մանվել Սարիբեկյանի մահվան առումով տեղի է ունեցել ՄԻ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) և Խոշտանգումների վերաբերյալ կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում (արգելվում է խոշտանգումը և «անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը»):


Ըստ այդմ, դատարանը որոշել է, որ Ադրբեջանը հայցվորներին պետք է վճարի 60 հազար եվրո բարոյական վնասի փոխհատուցում և ևս 2200 եվրո դատական ծախսերի փոխհատուցում:


VERELQ-ը հիշեցնում է, որ ՀՀ քաղաքացի, հովիվ Մանվել Մամիկոնի Սարիբեկյանը ադրբեջանական ԶՈՒ կողմից գերեվարվել էր 2010 թվականի սեպտեմբերի 11-ին Շամշադինի ուղղությամբ: Գերեվարվելու պահին նա ՀՀ ԶՈՒ-ում չէր ծառայում, սակայն Ադրբեջանի կողմից ներկայացվեց որպես «դիվերսանտ»: Հոկտեմբերի 5-ի գիշերը Սարիբեկյանը ադրբեջանական բանտում իբրև թե կախվել էր: Քանի որ ադրբեջանական կողմը միայն մեկ ամիս անց դժվարությամբ վերադարձրեց Սարիբեկյանի մարմինը, պաշտոնական Երևանը հայտարարեց, որ Սարիբեկյանին կա՛մ սպանել են, կա՛մ հասցրել ինքնասպանության: