23.11.2024
Սահմանային անցակետերում կասկածելի վարակի դեպքեր չեն գրանցվել. հսկողությունն ուժեղացված է
prev Նախորդ նորություն

Արամ Թանանյանը՝ Վերին Լարսում ՀՀ մաքսային կցորդ

Արամ Թանանյանը նշանակվեց Վրաստան-Ռուսաստան սահմանի Վերին Լարսի անցակետում ՀՀ մաքսային կցորդ: Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:


Իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մաքսային կցորդն աշխատելու է Վերին Լարսի անցակետի մոտակայքում, բայց թող տպավորություն չստեղծվի, որ նա Մոսկվայում է աշխատելու:


«Նա աշխատելու է Վերին Լարսի մոտակայքում»,- ասաց վարչապետը:


Արամ Թանանյանը 2018 թվականից զբաղեցնում է ՀՀ ՊԵԿ նախագահի խորհրդականի պաշտոնը, երկար տարիներ աշխատել է պետական կառավարման համակարգում, մասնավորապես զբաղեցնելով ղեկավար պաշտոններ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում: