24.11.2024
Կառավարությունում քննարկվել է գույքահարկի նոր համակարգի ներդրման ընթացքը
prev Նախորդ նորություն

Հայտնի են Հայաստանի 1000 խոշոր հարկատուները

«Գրանդ Տոբակո» ընկերությունը 2019 թվականին Հայաստանի ամենախոշոր հարկ վճարողն է: 2018 թվականին առաջատարը «Գրանդ Հոլդինգ» էր: Այս է վկայում ՊԵԿ կողմից հրապարակված ցանկը, որում ներկայացված են 2019 թվականի 1000 խոշոր հարկ վճարողները:


Նշվում է, որ «Գրանդ Տոբակո»-ի մուտքերը 2019 թվականին կազմել են ավելի քան 57 մլրդ դրամ:   


Երկրորդ տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է՝ ավելի քան 51 մլրդ դրամ մուտքերով: Երրորդ տեղում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ ավելի քան 43 մլրդ դրամ մուտքերով:  


4-րդ հորիզոնականում «Ինթերնեշնլ Մասիս տաբակ» ընկերությունն է՝ 19,2 մլրդ դրամ, իսկ հինգերորդ տեղում «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն՝ ավելի քան 16,4 մլրդ դրամ:


Առաջին տասնյակում են նաև «Ֆլեշ» ընկերությունը (16 մլրդ դրամ), «ՍիփիԷս Օիլ» ընկերությունy (14 մլրդ դրամ), «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունը (13,7 մլրդ դրամ), «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը (13,66 մլրդ դրամ) և «Վեոն Արմենիա» ընկերությունը՝ (12,2 մլրդ դրամ):


2019-ի հունվար-դեկտեմբերին 10 խոշոր հարկատուները պետական բյուջե են վճարել մոտ 257 մլրդ դրամ հարկ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է շուրջ 23 մլրդ դրամով կամ շուրջ 10%-ով։


Ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ ՊԵԿ կայքում: