ՀՀ Ազգային ժողովն այսօր վավերացրեց «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների` մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության միջև` մյուս կողմից, ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը»: Քվեարկության դրված որոշումն ընդունվեց 118 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։