23.11.2024
Գևորգ Կոստանյանը պատրաստ է վերադառնալ և «հրապարակային պատասխանել բոլոր հարցերին»
prev Նախորդ նորություն

ՀՀ արդարադատության նախարարը կայցելի Հաագա

Փետրվարի 4-7-ը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն աշխատանքային այցելություն կկատարի Հաագա։


Այցելության ընթացքում նախարար Բադասյանը հանդիպում կունենա Նիդերլանդների արդարադատության և անվտանգության նախարար Ֆերդինանդ Խրապենհաուսի հետ։


Նախատեսված են Ռուաստամ Բադասյանի հանդիպումները Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանի և Եվրապոլի գործադիր տնօրեն Քաթերին դը Բոլի հետ։


Նախարար Բադասյանը կհյուրընկալվի Խաղաղության պալատում, ուր հանդիպում կունենա Արդարադատության միջազգային դատարանի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Գոտյեի հետ։


Հաագայում Ռուստամ Բադասյանը՝ Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի կենտրոնակայանում դատաիրավական բարեփոխումների փորձի մասին քննարկում ունենա ոլորտի հեղինակավոր փորձագետների հետ։