ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը կքննարկվեն բոլոր հարցերը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Պատասխանելով հարցին, թե ինչ կմաղթեր համանախագահ երկիր Ռուսաստանը կողմերին Վիեննայում վաղը սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպումից, նա նշել է. «Այստեղ հարցն այնքան մաղթանքները չեն, որքան անմիջականորեն վերլուծությունը: Իրավիճակի ողջ վերլուծությունը կտրվի այդ հանդիպման ընթացքում»,- նշել է Զախարովան։ Հիշեցնենք, որ վաղը Վիեննայում կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը: