Չեն կրճատվի, բայց աշխատավարձերը կնվազեն. Ցոլակյանը ներկայացրեց օպտիմալացման ընթացքը
ԱԻՆ-ում սպասվող կրճատումների մասին տեղեկությունները, որ ակտիվ շրջանառվում են վերջին ամիսներին, կարծես հաստատվում են:
Լրագրողների հետ հանդիպմանը նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտարարեց, որ գերատեսչությունն արել է հնարավորը, որպեսզի օպտիմալացումը աշխատակազմի վրա չանդրադառնա: Այդպես, փրկարարների շարքում կրճատումներ չեն լինի, օպտիմալացման հետևանքով միայն պաշտոնների կրճատում կլինի, այն է՝ կենտրոնական ապարատի աշխատողները կգնան ներքևի օղակներ, ինչի արդյունքում ավելի կուժեղացնա ներքևի օղակների աշխատանքը:
«Տեղափոխումների հետևանքով աշխատավարձի նվազում կլինի, բայց աշխատավարձերի տարբերությունը շատ չի լինելու», -ճշտող հարցին, թե ինչպես դա կանդրադառնա աշխատավարձերի վրա, ասաց նախարարը:
Ցոլակյանը նաև տեղեկացրեց, որ նախարարությանը ենթակա ՊՈԱԿ-ները չեն գործի այսուհետ: