Հայաստանը դարձել է աշխարհի ամենաարագ աճող տուրիստական ուղղություններից մեկը. UNWTO
Հայաստանը դարձել է աշխարհի ամենաարագ աճող տուրիստական ուղղություններից մեկը՝ ՄԱԿ-ի զբոսաշրջության կազմակերպության տվյալների համաձայն։ Այս մասին վկայում են UNWTO-ի «Զբոսաշրջային բարոմետրի» տվյալները, ամենաարագ զարգացող ուղղությունների շարքում Հայաստանը 12-րդն է՝ 14․4 տոկոս աճով։
Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն, ամենամեծ աճը գրանցել է Մյանման՝ 40․2 տոկոս։ Հարևաններից միայն Իրանն է գերազանցել Հայաստանին զբոսաշրջության աճով, աշխարհում գրավելով երրորդ տեղը՝ 27․9 տոկոս աճով։ ԵԱՏՄ պետությունների թվում Հայաստանն անվիճելի առաջատարն է, որին հաջորդում է միայն Ղազախստանը (20-րդ տեղ՝ 10 տոկոս աճով)։
Թուրքիան և Ադրբեջանը տուրիզմի աճի ցանկում հետ են մնացել Հայաստանից՝ զբաղեցնելով համապատասխանաբար 13-րդ և 17-րդ տեղերը՝ 14 և 11․4 տոկոս աճով։