24.11.2024
Ես եմ մի օր իրենց պառկացնելու ասֆալտին ու ոտքերս մաքրեմ իրենց վրա. Ռուբեն Հայրապետյան
prev Նախորդ նորություն

Վանեցյանը փակ հանդիպում է նախաձեռնել մի խումբ լրատվամիջոցների ղեկավարների հետ

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը փետրվարի 5-ին փակ հանդիպում է նախաձեռնել մի խումբ լրատվամիջոցների ղեկավարների հետ։


Ինչես հայտնում է Sputnik Արմենիան, հղում անելով իր տեղեկություններին, հանդիպմանը կմասնակցեն տպագիր մամուլի ներկայացուցիչները։ Հրավիրված է նաև ՀՀ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը։


Վանեցյանը պատրաստվում է պատասխանել խմբագիրների հարցերին, տարբեր թեմաների շուրջ զրուցել նրանց հետ և խոսել քաղաքական առաջիկա զարգացումների մասին։


Հիշեցնենք, որ 2019–ի սեպտեմբերի 16-ին Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի միջնորդությունը։ Դրան հաջորդեց Վանեցյանի հայտարարությունը, իսկ ավելի ուշ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագիրը։ Դրանից հետո Փաշինյան–Վանեցյան հարաբերությունները սրվեցին, քանի որ Վանեցյանն իր հայտարարության մեջ նշել էր` թող իր հրաժարականը լինի «Կանգ առ»-ի սթափեցնող կոչ։