31.12.2025
ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը նախագահին է ներկայացրել ՀՀ-ԵԽ Գործողությունների ծրագիրը
17.06.2019
ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը նախագահին է ներկայացրել ՀՀ-ԵԽ Գործողությունների ծրագիրը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի–Դրագոնիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թ. Գործողությունների ծրագրին, որի պաշտոնական մեկնարկի արարողությունը կայացել է այսօր: Գաբրիելա Բատաինի–Դրագոնին նախագահ Սարգսյանին է ներկայացրել ծրագրի ուղղությունները՝ նշելով, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստակամ է աջակցություն ցացաբերել Հայաստանի իշխանությունների նախաձեռնած բարեփոխումներին: Նախագահ Սարգսյանը գնահատելի է համարել Եվրոպայի խորհրդի շարունակական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում: Նա միաժամանակ ընդգծել է, որ բարեփոխումների վերջնական նպատակը քաղաքացիների վստահության ձևավորումն է այդ ինստիտուտների նկատմամբ: