22.11.2024
Երկրորդ զգուշացումը Հայաստանին. Ջիանի Բուքիքյոն մտահոգված է ՍԴ-ի շուրջ առկա կոնֆլիկտով
prev Նախորդ նորություն

Արցախում զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակել է իր ոտքին

Արցախի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է վիրավորվել:


Այս մասին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ նախնական տեղեկություններով՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակել է իր ոտքին։


Հովհաննիսյանը նշեց, որ այլ մանսրամասներ այս պահին չի կարող հայտնել։


Նույն դեպքի մասին Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ փետրվարի 3-ին՝ ժամը 07:35-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, թեթև հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արթուր Տիգրանի Դալաքյանը:


Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: