23.11.2024
Բերման է ենթարկվել Ռուբեն Հայրապետյանը
prev Նախորդ նորություն

Իշխանությունը թրոլինգ է անում ԵԽԽՎ համազեկուցողներին և Վենետիկի հանձնաժողովի նախագահին

Թե ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը, թե Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյի հայտարարությունը ուղղված են իշխանություններին եւ 2 հայտարարություններն էլ որոշակի կոչ են պարունակում իշխանությանը՝ տարբեր առումներով։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:


«Առաջինը, վաղ կենսաթոշակի անցնելու համակարգի վերաբերյալ եղած ռեկոմենդացիաները պահպանելուն էին ուղղված, եւ երկրորդն այն լարմանը, որ կա այսօր։ Երկու հայտարարություններն էլ սխալ են մեկնաբանվել իշխանությունների կողմից, մեկնաբանվել են ի օգուտ իրենց։ Այսինքն իշխանությունները, երբ ասում են մենք ողջունում ենք այդ հայտարարությունը, դրանով ուզում են ծածկել մտահոգությունների այդ ամբողջ հատվածը:


Ես դա պետք է անվանեմ թրոլինգ։ Բարձր մակարդակով իշխանությունը թրոլինգի է ենթարկում ԵԽԽՎ համազեկուցողներին, այնուհետեւ Վենետիկի հանձնաժողովի նախագահին։ Այդ մարդկանց ձեռք են առնում եւ ինչո՞ւ են ձեռք առնում, որովհետեւ եթե դուք համեմատեք նախկինում այս ձեւի հայտարարությունները ոնց են ընկալվել, դա էլ պարզ կլինի: Որովհետեւ իշխանությունը լեգիտիմ իշխանություն է եւ որեւէ բանով կաշկանդված չէ, ցույց է տալիս, որ ես լեգիտիմ իշխանություն եմ եւ ես թքած ունեմ ձեր հայտարարությունների վրա, ես այդպես եմ ընկալում»,-ասաց Մարուքյանը:


Նա նկատեց, որ նախկին իշխանություններն օրինակ վախենում էին նման հայտարարություններից, փորձում էին, ինչ որ շտկումներ անել, այս իշխանություններն ուղղակի թրոլինգ են անում, ձեռք են առնում այս մարդկանց. «Բայց պետք է ասեմ, որ այս մարդիկ էլ են մեղավոր, որովհետեւ եթե հայտարարություններում հնարավորություն կա դրանք տարբեր ձեւերով մեկնաբանելու, ուրեմն միգուցե ճիշտ է անում մեր գործընկերը, որ ձեռք է առնում բարձր մակարդակով։ Ես չգիտեմ, դա իրենց պրոբլեմն է, թող իրար հետ քննարկեն, տեսնեն ով է ճիշտ:


Ես որպես քաղաքական մարդ, ընկալում եմ հետեւյալ կերպ, որ իշխանությանն ասում են, այն գործողությունները, որոնք դուք կիրառում եք, իսկ դա փունջ է գործողությունների, դա աուրա է, դեպքերի եւ գործողությունների շարան է, այդ շարանն ասում են մի արեք, դրանով լարվածություն եք ստեղծում 2 իշխանության թեւերի միջեւ եւ ավելին դա հակասում է մեր նախկինում ընտրված ռեկոմենդացիաներին՝ կամավոր վաղաժամ կենսաթոշակի անցնելու համակարգի հետ կապված: Բայց իրենք կոչը հետեւյալ ձեւով են մեկնաբանել, որ կոչն ուղղված է Հրայրին, որ Հրայրին են իրենք կոչն արել, որ խելոք մնա, դու համը հանում ես արդեն, դու ոնց որ շատ ես այդտեղ բզբզում»: