Սահմանադրական դատարանի խնդիրն արհեստականորեն օրակարգ է. պատգամավոր
«Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանի ներկայացրած նախագծում օրենսդրական նախաձեռնություն չկա. դա հակասահմանադրական, հակաիրավական թուղթ է, ես դա նույնիսկ չեմ անվանի օրենքի նախագիծ կամ փաստաթուղթ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հայատարելով, որ Սահմանադրական դատարանի խնդիրն արհեստականորեն նեմուծվել է քաղաքական օրակարգ:
«Դրա նպատակը Սահմանադրական դատարանը խաղից դուրս թողնելն է: Եվ եթե փետրվարի 6-ին ԱԺ դահլիճում այս նախագիծն անցնի, իսկ ես գրեթե վստահ եմ, որ անցնելու է, ապա այն իսկապես բերելու է լրջագույն հետեւանքների եւ ծանր ձեւախեղումների, ինչի մասին այս օրերին խոսում են նաեւ իմ կողմից շատ հարգված իրավաբաններ՝ Գագիկ Ղազինյանը, Գեւորգ Դանիելյանը, բոլորը: Չկա որեւէ սահմանադրագետ, լուրջ իրավաբան, որը զգոնության կոչ չանի ու չհորդորի այդ նախագիծն ուղղակի չքննարկել», - ընդգծեց Զոհրաբյանը:
Արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի երեկվա հայտարարությանը, թե Հայաստանի բոլոր քաղաքացիները իրենց լիազորել են լուծել ՍԴ հարցը՝ Զոհրաբյանն ընդգծեց, որ ամբողջ ժողովրդի անունից որեւէ քաղաքական ուժ խոսելու իրավունք չունի:
«Ես էլ եմ ՀՀ քաղաքացի եւ ես որեւէ մեկին չեմ տվել մանդատ՝ լուծելու ՍԴ թնջուկը: Ավելին, ես գտնում եմ, որ մեր երկրում ավելի կարեւոր հարցեր կան, քան՝ արհեստականորեն օրակարգ բերված այդ հարցը: Մեզ համար անձերի խնդիր չկա եւ ամեն ինչ անելու ենք երկրում օրենքի