25.04.2024
Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված. ԱԻՆ
prev Նախորդ նորություն

Երևանում ետիոտնային կանչի ռեժիմով լուսացույցներով կկահավորվի 37 հետիոտնային անցում

Մայրաքաղաքում անվտանգ երթևեկության ապահովումը քաղաքային իշխանության առաջնահերթություններից է: Խնդրին համակարգային լուծում տալու նպատակով 2019թ. Երևանի քաղաքապետարանը մի շարք ծրագրեր իրականացրեց: Դրանցից մեկը հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցներով անցումները կահավորելն էր:


«Հաշվի առնելով վերջին շրջանում տրանսպորտային պատահարները, ընդհանրապես մեքենաքանակի աճը, քաղաքապետը հանձնարարեց անցած տարի գույքագրել, ուսումնասիրել հնարավոր ամենաթեժ կետերը խնդրահարույց, որտեղ մահվան ելքերով վրաերթեր են տեղի ունեցել, և միջոցառումներ ձեռնարկել: Այս դեպքում նախաձեռնվեց հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացուցային օբյեկտների տեղակայում», - նշում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժ/պ Էդգար Գալստյանը:


Ծրագրի շրջանակում նախորդ տարի մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում նման լուսացույցներով կահավորվեց 7 հետիոտնային անցում: Երևանում, ՏԻ մասին օրենքի համաձայն, ճանապարհային երթևեկության կարգավորումը, մասնավորապես լուսացույցների տեղադրումը, գծանշումները և այլն, քաղաքապետի պատվիրակված լիազորությունն է, սակայն 2009-ից կառավարության որոշմամբ այդ գործառույթները պատվիրակվել են Ճանապարհային ոստիկանության ծառայությանը: Համապատասխանաբար, բյուջեն ևս հատկացվում է ՃՈ-ին:


«Սա նշանակում է, որ այս գործառույթն իրականացնելու պատասխանատուն ՃՈ-ն է: Հաշվի առնելով, որ մենք խոսում ենք մեր համայնքի բնակիչների անվտանգության, կյանքի և առողջության պահպանման անհրաժեշտության մասին, համայնքը փոխօգնության շրջանակներում կամավոր որոշակի բյուջե է հատկացնում և ՃՈ-ի հետ համագործակցությամբ ինքը ևս նախաձեռնում է հետիոտնի համար վտանգավոր վայրերում կանչի ռեժիմով լուսացույցների տեղադրում»,- նշում է Երևանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գայանե Մելքոմ Մելքոմյանը:
Ծրագրի ծավալները 2020-ին զգալիորեն աճել են: Ընթացիկ տարում հետիոտների միջամտությամբ լուսացույցի ազդանշաններով կկարգավորվի 37 հետիոտնային անցում:


«Հետիոտնի կանչի ռեժիմով համալրված լուսացուցային այդ անցումներն իրենց արդյունավետությունն ունեն: Բնականաբար անհնար կլինի յուրաքանչյուր 100մ-ը մեկ տեղադրել, և կարծում եմ, որ պետք է կոչ անենք հետիոտնին, որպեսզի իրենք էլ հետիոտնի համար թույլատրելի այդ հատվածով անցնեն», - նկատում է «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Սերգեյ Ղահրամանյանը:


Հաջորդ քայլով համայնքը հստակ մոտեցում է ցուցաբերում նաև անցումների մոտ երթևեկության կազմակերպման փոփոխության հարցում: Երևանում չպետք է լինեն հետիոտնային այնպիսի անցումներ, որտեղ թույլատրելի արագությունը 60 կմ ժամ և ավելի է ու կարգավորված չէ:


«Քաղաքապետը հանձնարարեց ուսումնասիրել և գույքագրել երեք և ավել գոտի ունեցող ճանապարհներում հետիոտնային անցումները: Դրանց դիմաց արդեն իսկ նախաձեռնվել է սահմանված արագությունների նվազեցում` ոստիկանության հետ համատեղ: Նախկինում 70 կմ ժամ արագություն էր, որի արդյունքում թույլատրվում էր վարորդներին երթևեկել մինչև 80 կմ ժամ արագությամբ»,- նշում է Էդգար Գալստյանը:


Մեկ շաբաթ առաջ համացանցում ակտիվ քննարկվում էր Շիրակի փողոցում տեղի ունեցած ողբերգական վթարը, որին զոհ դարձավ 10-ամյա դպրոցականը: Ցավոք, դա եզակի դեպք չէր. ճանապարհային մահերի թվով Հայաստանը Եվրոպայում տխուր առաջատարներից մեկն է: Անկախ նրանից՝ ով է կոնկրետ դեպքի մեղավորը՝ անկարգ վարորդը, անուշադիր հետիոտնը, ճանապարհի կահավորանքի պատասխանատուները, թե դժբախտ պատահականությունը, մի բան հստակ է՝ այսպես երկար շարունակվել չի կարող:


«Բացի այն, որ մենք գույքագրում ենք Երևանի վտանգավոր կետերը, առանձին ևս մեկ անգամ նաև գույքագրեք բոլոր այն դպրոցները, մանկապարտեզները, ուսումնական այլ հաստատություններն ու մշակութային օջախները, որտեղ այցելում են երեխաները, և առանձին ցուցակ կազմեք, որպեսզի ըստ առաջնահերթության այդ մասն էլ փակենք: Մեր քաղաքացիների անվտանգությունը, առավել ևս երեխաների անվտանգությունը, մեր համար մեկ խնդիրն է այսօր: Դրանից առավել մենք այստեղ խնդիր չունենք լուծելու»,- ընդգծում է քաղաքապետ Հայկ Մարությանը:


Հետիոտնային կանչի ռեժիմով կարգավորվող անցումների կողքին երևանյան փողոցներում քաղաքացիները կհանդիպեն նաև հատուկ մանեկեններով կահավորված անցուղիների: Գաղափարը Բյուզանդ Բաղդասարյանինն է: Նրա առաջարկը կյանքի կկոչվի Երևանի քաղաքապետի նախաձեռնած «Ակտիվ քաղաքացի» հարթակի շնորհիվ:


«Գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ Փարիզում էի: Ես մեքենայով գնում էի, և այնպիսի տպավորություն էր, որ կարծես երեխան վազելու է փողոց: Եվ այս «Ակտիվ քաղաքացի» նախաձեռնության առաջարկը, երբ եղավ քաղաքապետարանից, այդ միտքը փորձեցի օգտագործել և առաջարկեցի: Ուրախ եմ, որ ծրագիրն անցավ, կյանքի կկոչվի: Կարծում եմ, որ շուտով մեր փողոցներում արդեն դպրոցների հարևանությամբ կլինեն այդ մանեկենները»,- ասում է Բյուզանդ Բաղդասարյանը:


Ճանապարհաշինություն, հետիոտնային անցումների կառուցում, գրագետ կահավորում, հասարակական տրանսպորտի նոր ցանց. սրանք դեպի անվտանգ երթևեկություն տանող ճանապարհի անհրաժեշտ քայլերն են: Սակայն նա՛խ և առաջ պետք է, որ հետիոտն ու վարորդը պարզապես հարգեն մեկը մյուսին:

Սառցային շրջանի հազվագյուտ միջատ է հայտնաբերվել Ամուլսարում
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online