23.11.2024
Հրայր Թովմասյանի պաշտանները Նիկոլ Փաշինյանի դեմ հայց են պատրաստում
prev Նախորդ նորություն

Ինչու Հովհաննիսյանը չի ընդգրկվել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով. նախարարի խոսքը

Սահմանադրական փոփոխությունների համար ձևաավրվելիք հանձնաժողովում ընդգրկվել են իրավաբան-գիտնականներ: Կայացվել է քաղաքական որոշում: Այս մասին կառավարության նիստից այսօր՝ ունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:


Նա այսպես պատասխանեց՝ անդրադառնալով լրագրողների հարցին, թե ինչու Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում չի ընդգկվել ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Նախարարը նշեց, որ թեկնածուներ ընտրելիս դրված չի եղել նպատակ՝ ընդդիմադիրների կամ իշխանամետների ընտրել:


«Այնտեղ պետք է իրավաբան-գիտնականներ եւ ՀԿ ներկայացուցիչներ լինեին: Գնահատում ենք Արփինե Հովհաննիսյանի անկեղծ մղումները, որ, ինչպես ինքն է հայտարարել, անկեղծ մղումներով պատրաստ է օգնել, բայց չենք ուզում այս քայլով ցույց տալ, որ իր օգնության կարիքն ունենք կամ չունենք»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ կասկածի տակ չի դնում Հովհաննիսյանի մասնագիտական գիտելիքները, սակայն հանձնաժողովում ընդգրկված անձինք չունեն քաղաքական պատկանելիություն:


«Արփինե Հովհաննիսյանի հայտում նշված է եղել, որ ինքը նախորդ սահմանադրական փոփոխությունների աշխատանքներին է մասնակցել, ինչն ինքնին դրական գնահատականի չի կարող արժանանալ», - ասաց նա:


Դիտարկմանը՝ ստացվում է, որ ով մասնակցել է 2015 թվականին սահմանադրական փոփոխությունների աշխատանքներին, չի կարող ընդգրկվել ներկայում կազմավորվող հանձնաժողովի աշխատանքներում, Բադասյանն արձագանքեց. «Ոչ թե ով 2015-ին մասնակցել է աշխատանքներին չի կարող մասնակցել հիմա, այլ այդ հանգամանքը այս փուլի ընտրությունների համար դրական չէր կարող համարվել, բայց ես ի գիտություն եմ ընդունել, որ տիկին Հովհաննիսյանն անկեղծ մղումներով ուզում է օգնել մեզ, մենք այդ օգնությունից չենք հրաժարվի, սա ո՛չ առաջին, ո՛չ վերջին ֆորմատն է»,- ասաց նախարարը: