22.11.2024
Ահազանգ. Արևմտամետ ՀԿ-ների ներկայացուցիչներն ակտիվորեն ինտեգրվում են իշխանությանը
prev Նախորդ նորություն

Չորս միլիոն դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրը հետաձգվեց. վարչապետը դժգոհ է

Կառավարության հունվարի 30-ի նիստում օրակարգից հանվեց ու հետաձգվեց շուրջ 4 մլն եվրո արժողությամբ ներդրումային ծրագիր, որով նախատեսվում էր Բագրատաշենի և Բավրայի մաքսային կետ-բաժնների տարածքում անմաքս առևտրի խանութներ կառուցելու թույլտվություն տրամադրել:


Համաձայն որոշման նախագծի, որը ներկայացրեց Դավթի Անանյանը, «ԴՅՈՒԹԻ ՖՐԻ ՄԱՐԿԵՏ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը նախատեսում է Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի տարածքում անմաքս առևտրի խանութ կառուցելու համար կատարել 2.5 մլն եվրոյի չափով ներդրում, իսկ Բավրայի մաքսային կետ բաժնի տարածքում՝ անմաքս առևտրի խանութ կառուցելու համար՝ մինչև սույն թվականի դեկտեմբեր ամիսը 1.5 մլն եվրո:


«Արդյունքում ստեղծվելու են ավելի քան 150 աշխատատեղ Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի անմաքս առևտրի խանութում և 100 աշխատատեղ Բավրայի մաքսային կետ բաժնի անմաքս առևտրի խանութում», - ասաց Անանյանը:


ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի ներկայացրած հարցը և հիմնավորումները չբավարարեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վերջինս դժգոհեց, որ հողհատկացումները մինչև հիմա կատարվում են կառավարության ուղիղ որոշումներով ու կոնկրետ ներդրողների, ոչ թե բաց մրցութային եղենակներով: Քննարկման արդյունքում հարցը հանվեց օրակարգից, որը համաձայն պայամանվորվածության պետք է ներկայացվի կառավարության մեկ այլ նիստում նոր որոշման նախագծի տարբերակով, որում կներառվեն վարչապետի դիտարկումները: