22.11.2024
Սպիտակից 10 կմ հարավ-արևելք 2,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
prev Նախորդ նորություն

Կառավարությունը առանց վիզայի ռեժիմ սահմանեց Սերբիայի հետ

Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց Սերբիայի Հանրապետության քաղաքացիների համար սահմանել առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ:


Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «2019 թ․ հոկտեմբերի 25-ին Սերբիայի կառավարությունը միակողմանի որոշում է ընդունել վերացնելու սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը։ Որոշումն ուժի մեջ է մտել ս․թ․ նոյեմբերի 2-ին»։


VERELQ-ը հիշեցնում է, որ 2020 թվականի հունվարի 19-ից ուժի մեջ մտավ «ՀՀ կառավարության եւ ՉԺՀ կառավարության միջեւ սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագիրը: