Ադրբեջանի մայրաքաղաքում սեպտեմբերի 27-30-ը կկայանա ռազմական արդյունաբերության արտադրանքին նվիրված միջազգային ADEX-2016 ցուցահանդեսը: Այդ մասին Интерфакс-ին հայտնել են ՌԴ-ի ռազմա-տեխնիկական համագործակցության դաշնային ծառայության մամուլի քարտուղարությունից: Նշվում է, որ «Рособоронэкспорт»-ի տաղավարում կցուցադրվի 28 ռուսական ընկերությունների արտադանքը, որոնցից 21-ը ռազմական նշանակության: Առաջին անգամ ցուցահանդեսին կներկայացվի Т-72 արդիականացված տանկը: Ռուսական ընկերությունները կցուցադրեն 512 նմուշ: