Հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկու նախագահներ՝ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը, երկու հայրապետներ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսը անկախության տոնի 25-րդ տարեդարձի առթիվ այցելել են «Եռաբլուր»՝ հարգանքի տուրք մատուցելու նահատակված հայորդիների հիշատակին: Եռաբլուրում էին նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաներ՝ ի դեմս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի: Պաշտոնյաները ծաղկեպսակ են դրել Եռաբլուրի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին, հայրապետները աղոթք բարձրացրել առ Աստված: