26.11.2024
Նալբանդյանն ու Լավրովը հանդիպել են. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Հայաստանի որևէ գործընկեր չի փորձել միջամտել հանրապետության ներքին գործերին. Քոչարյան

Վստահեցնում եմ, որ Հայաստանի որևէ գործընկեր չի փորձել միջամտել հանրապետության ներքին գործերին: Այս մասին կառավարութան նիստից հետո լրագրողներին հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:


Նրա խոսքով, այսօր կարևոր է, որ արտաքին գերատեսչությունը այս օրերին աշխատի ավելի ուշադիր և ուժեղացված ռեժիմով: 


Նա հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյոք մտադիր է աշխատել ՀՀ նոր իշխանությունների հետ՝ նշելով, որ իր անձնական պլանների մասին չի խոսում: Բայց կարևորում է, որ հիմա բոլոր պետական կառույցները աշխատեն նույն ռիթմով, որը կարևոր է երկրի համար, անվտանգության համար և նաև միջազգային հեղինակության համար:


«Ամենակարևորն այն է, որ ամեն ինչ պետք է ստանա խաղաղ հանգուցալուծում օրինականության, Սահմանադրության սահմաններում և, կարծում եմ, դրա բոլոր նախանշանները կան»,- հավելել է Շավարշ Քոչարյանը: