Ինչպես հայտնի է, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Կովկաս կատարելիք երկրորդ այցի շրջանակում կժամանի Ադրբեջան, ընդ որում կաթոլիկ եկեղեցու առաջնորդի այցը ծրագրված է բառացիորեն րոպեներով: Հոկտեմբերի 2-ին առավոտյան նա օդանավակայանից անմիջապես կուղևորվի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, որտեղ Սուրբ պատարագ կմատուցի: Novostikavkaza.com կայքի հաղորդմամբ, այս պահին ընթանում է պատարագին մասնակցելու ցանկացողների գրանցում և հայտնի է, որ ավելի քան 600 մարդ արդեն գրանցվել է, թեև եկեղեցում միայն 450 հավատացյալ կարող է միաժամանակ տեղավորվել: Կան տեղեկություններ, որ Հռոմի պապը չի այցելի «Խոջալուի զոհերի» հուշարձան: