26.11.2024
Հրաժարական եմ տալիս Սպորտի նախարարի պաշտոնակատարի պաշտոնից. Ռոստոմյան
prev Նախորդ նորություն

Neue Zürcher Zeitung. Տնտեսական ճգնաժամն ու անհեռանկար վիճակը շուտ չեն հաղթահարվելու

ՀՀ–ում ոչ պոպուլյար վարչապետ Սերժ Սարգսյանն ականջալուր եղավ մի քանի օր տևած բողոքի ցույցերին ու հրաժարական տվեց, փոխանցում է Neue Zürcher Zeitung–ը։

Արդյոք կբավարարվեն ցուցարարները Սերժ Սարգսյանի հրաժարականով, ով տաս տարի հանդիսանալով նախագահ երկրում տնտեսական և քաղաքական լծալները հանձնել էր իր հավատարիմ ընկերներին` ցույց կտա ժամանակը։ Սակայն ոգևորված հայ երիտասարդության համար տնտեսական ճգնաժամի ու անհեռանկար իրավիճակի հետ կապված խնդիրները շուտափույթ լուծում չեն ստանալու։

Նշվում է, որ մեծ է ՌԴ–ի տնտեսական ու քաղաքական ազդեցությունը ՀՀ–ի վրա, ինչը սակայն թույլ է տալիս գոյատևել Թուրքիայի ու Ադրբեջանի շրջապատում գտնվող ՀՀ–ին։ Ադրբեջանի հետ փաստացի պատերազմ է ընթանում Լեռնային Ղարաբաղի համար։ Երևանի համար ձեռնտու կլիներ մերձենալ Եվրոպայի հետ, սակայն ոչ ի հաշիվ Մոսկվայի հետ հարաբերությունների։