26.11.2024
Neue Zürcher Zeitung. Տնտեսական ճգնաժամն ու անհեռանկար վիճակը շուտ չեն հաղթահարվելու
prev Նախորդ նորություն

ՀՀԿ-ականները նորից ցանկանում են «փակել» Նիկոլ Փաշինյանին ու այդպես լուծել ճգնաժամը

VERELQ-ի տեղեկություններով, այս րոպեներին ԱԺ ՀՀԿ խմբակցությունը շտապ նիստ է գումարել, որի օրակարգում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերն են քննարկվում:


Հանրապետականների մեծամասնությունը հակված է մեկուսացնել Նիկոլ Փաշինյանին և այս անգամ ավարտին հասցնել նրան Ազգային Ժողովի պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը, որը կասեցվեց ապրիլի 23-ին: Այն ժամանակ ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը, հիշեցնենք, հայտարարեց, որ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին միջնորդությունը հետ կանչելու համար: Իսկ մեկ ժամ անց Նիկոլ Փաշինյանն ու պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանն արդեն ազատության մեջ էին:


Այդուհանդերձ, տեսնելով, որ Փաշինյանը չի պատրաստվում դադարեցնել անհնազանդության ակցիաները, որոնց մասշտաբները գնալով ավելի մասայական են դառնում՝ այսօր առավոտվանից կաթվածահար են Երևանի կենտրոնն ու այլ փողոցներ, փակ են մի շարք միջպետական մայրուղիներ, իսկ ուսանողների դասադուլը նոր թափ է հավաքում, բացի այս Փաշինյանն էլ բացահայտ հավակնություններ ունի դառնալ ՀՀ վարչապետ, Հանրապետականները հնարավոր է որոշում կայացնեն նրան մեկուսացնելու մասով: