Մենք ԱԺ-ում մեծամասնություն ենք և որոշում կկայացնենք մեր թեկնածուի շուրջ. Բաղդասարյան
Այսօր երեկոյան կամ վաղը Հանրապետական կուսակցությունը հանդես կգա իր դիրքորոշման մասին հայտարարությամբ: Այս մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Բղդասարյանը նշեց, որ Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնակատարն է և կատարում է իր պարտականությունները: Իսկ մնացյալի մասով.
«Մենք ԱԺ-ում մեծամասնություն ենք և որոշում կկայացնենք մեր թեկնածուի շուրջ: Հանրապետականը միասնական է և իր կարծիքը կարտահայտի»,- ասաց նա:
Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը գործընթացներին այլևս չի մասնակցում:
Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավոր է համարում, որ Կարեն Կարապետյանը լինի վարչապետ, Վահրամ Բաղդասրայանն ասաց, որ դեռ կխոսեն դրա մասին: Նա նշեց, որ այդ ամենը քննարկելիք հարց է, բայց իրենք այսօր պայքարում են մեր պետության կանոնակարգված առաջընթացի համար:
Անդրադառնալով Փաշինյան-Կարապետյան բանակցությունների չկայանալուն, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց.
«Բանակցությունների միշտ պատրաստ ենք», - հավելեց նա: