25.11.2024
Մենք ԱԺ-ում մեծամասնություն ենք և որոշում կկայացնենք մեր թեկնածուի շուրջ. Բաղդասարյան
prev Նախորդ նորություն

Չեմ կարծում, որ ԲՀԿ-ն դեմ է Փաշինյանի թեկնածությանը. Նաիրա Զոհրաբյան

«Ելք» խմբակցությունը կառաջադրի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնին: Այս մասին հայտարարեց «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը:

««Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները միասին ապահովում են 40 ձայն: Եվս 13 ձայն կփորձենք ստանալ ՀՀԿ-ից և ՀՅԴ-ից», - ասաց նա՝ մանրամասնելով, որ Փաշինյանի ընտրվելու համար պետք է 53 ձայն:

Նշենք, որ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ, որ այս պահին միացել է Փաշինյանի առաջնորդած երթին, նշեց, որ խմբակցությունը կքննարկի միասնական թեկնածու ունենալու հարցը: Հարցին՝ Փաշինյանի թեկնածությունն իր համար ընդունելի՞ է Զոհրաբյանն արձագանքեց.

«Ինձ համար անձնապես ընդունելի է և ես չեմ կարծում, որ մեր կուսակցությունն այդ թեկնածության դեմ լինի: Բայց դա քննարկման խնդիր է»,- շեշտեց նա:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ Հանրապետական կուսակցությունը պետք է հասկանա, որ ավելորդ ժամանակ ձգելն ու համառելը աշխատելու է ժողովրդի դեմ ու շուտ հեռանա իշխանությունից.

«Այս շարժումը վկայում է մեկ բանի մասին՝ ժողովրդի դեմ որևէ մեկը չի կարող դուրս գալ և և որևէ մեկը երբևէ հաղթանակ չի տարել: Իսկ բանակցությունները պետք է լինեն միայն մեր օրակարգով՝ իշխանությունն անցնում հանձնելու: Ուրիշ օրակարգ լինել չի կարող»,- հավելեց նա:


Հիշեցնենք, ավելի վաղ ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով միանալ հակառավարական ցունցերին, դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին:


«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հայտարարել էր, որ միանում է համաժողովրդական ընդվզման ալիքին և կանգնած է ժողովրդի կողքին, կոչ ենք անում մեր բոլոր կուսակիցներին հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում մոբիլիզացվել և դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին: Մենք մշտապես եղել և լինելու ենք մեր ազգի և հայրենակիցների կողքին», - ասված է ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարության մեջ: