1.05.2025
Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը. քննարկել են ներքաղաքական վիճակը
prev Նախորդ նորություն

The Guardian. Ադրբեջանի իշխող ընտանիքները կապ ունեն գաղտնի ներդրումների հետ

Daphne Project-ի իրականացրած հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ Ադրբեջանի իշխող ընտանիքները կապ ունեն բազմաթիվ ընկերություններում մասնաբաժինների հետ ու իրականացնում են գաղտնի ներդրումներ տարբեր սեփականությունների մեջ, փոխանցում է The Guardian–ը։

Մի շարք ընկերություններ օգտվել են Մալթայում գտնվող մասնավոր բանկի ծառայություններով` Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Վրաստանում ու Չերնոգորիայում ներդրումներ իրականացնելու համար։

Այդ ընկերություններից շատերը գտնվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեխաների ու արտակարգ իրավիճակների նախարարի` Քեմալեդդին Հեյդարովի որդիների տնօրինության տակ։

Ալիևի դուստրերը` Լեյլան և Արզուն տնօրինում են Ադրբեջանի խոշորագույն ընկերություններից մեկի՝ Gilan Holding–ի մասնաբաժնի կեսին։

Հեյդարով եղբայրներ էլ իրենց հերթին տնօրինում են Sahra FZCO և Shams Al Sahra FZCO ընկերությունները։

Փաշինյանը հանդիպել է ԵՄ դեսպանների հետ. կհանդիպի նաեւ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի դեսպաններին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով