Կյանքի որակի առումով Երևանն աշխարհի քաղաքների շարքում գրավել է 172–րդ տեղը։ Այդ մասին նշված է Mercer քոնսալթինգային ընկերության զեկույցում։ 231 քաղաքների շարքում ՀՀ–ի մայրաքաղաքը շրջանցել է բոլոր հարևաններին`Թբիլիսին 187–րդ տեղ, Բաքուն`196, Թեհրանը`199–ը, բացառությամբ Ստամբուլի`133–րդ տեղ։ Վարկանիշը կազմվել է ըստ քաղաքական կայունության, մատուցվող ծառայությունների որակի, առողջապահության և կրթության, հանցավորության աստիճանի գործոնների։ Ցուցակի առաջատարն է Վիեննան։Առաջին տասնյակում են Ցյուրիխը, Օքլենդը, Մյունհենը, Վանքուվերը, Դյուսելդորֆը, Ֆրանկֆուրտը, Ժնևը, Կոպենհագենն ու Բազելը։