24.11.2024
Ճգանաժամը Հայաստանում հաղթահարվեց սահմանադրական ճանապարհով. ՌԴ սենատոր
prev Նախորդ նորություն

Զուգահեռները ՀՀ-ում ստեղծված իրավիճակի և Ուկրաինայի պետհեղաշրջման հետ անտեղի են. Պեսկով

Կրեմլում զուգահեռներ չեն անցկացնում Հայաստանում տեղի ունեցած իրադարձության և Ուկրաինայում պետական հեղաշրջման միջև: Ըստ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի՝ իրավիճակը լրիվ այլ է, համեմատություններն՝ անտեղի:


«Ես զուգահեռներից զերծ կմնայի, քանի որ իրավիճակը լրիվ այլ է: Դժվար թե կարելի է այստեղ ուղղակի զուգահեռներ անցկացնել: Իհարկե, պետք է վերլուծել իրավիճակը, բայց ես նորից կրկնում եմ՝ մենք շատ ուշադիր հետևում ենք: Բայց հստակ է, որ Ուկրաինայի հետ համեմատություններն անտեղի են»,- ասել է Պեսկովը:


Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը 11 օր տեւած հակառավարական մասսայական ցույցերից հետո հրաժարական տվեց վարչապետի պաշտոնին:


Այնուհետեւ հրաժարական ներկայացրեց կառավարությունը, իսկ վարչապետի լիազորություններն իրականացնում են Կարեն Կարապետյանը: Այժմ ընդդիմությունն ու իշխանությունը բանակցելու են իշխանության անցնցում փոխանցման շուրջ: