24.11.2024
Պետական մարմինները կատարում են գործառույթները լիարժեք. Անվտանգության խորհրդի նիստ
prev Նախորդ նորություն

Ճգանաժամը Հայաստանում հաղթահարվեց սահմանադրական ճանապարհով. ՌԴ սենատոր

Քաղաքական ճգնաժամը Հայաստանում հանգուցալուծվել է Սահմանադրության բոլոր նորմերի պահպանմամբ՝ դա վկայում է երկրի ժողովրդավարական ինստիտուտների հասունության մասին:


Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի սահմանադրական օրենսդրության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կլիշասը:


«Այն, որ քաղաքական ճգնաժամը Հայաստանում ինքնուրույն հանգուցալուծվել է քաղաքական ուժերի կողմից և սահմանադրական բոլոր նորմերի պահպանմամբ, վկայում է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների հասունության մասին»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:


Ըստ սենատորի, այդպիսի իրավիճակը «լավ օրինակ է, թե ինչպես կարելի է հանգուցալուծել հասարակության մեջ առկա խորը հակասություններն իրավունքի և սահմանադրության հիման վրա»,-ասել է նա:


Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը 11 օր տեւած հակառավարական մասսայական ցույցերից հետո հրաժարական տվեց վարչապետի պաշտոնին:


Այնուհետեւ հրաժարական ներկայացրեց կառավարությունը, իսկ վարչապետի լիազորություններն իրականացնում են Կարեն Կարապետյանը: Այժմ ընդդիմությունն ու իշխանությունը բանակցելու են իշխանության անցնցում փոխանցման շուրջ: