6.10.2024
Իրանի դեսպան. Թեհրանը պատրաստ է Վրաստան գազ արտահանել ՀՀ-ով կամ Ադրբեջանով
11.02.2016
Իրանի դեսպան. Թեհրանը պատրաստ է Վրաստան գազ արտահանել ՀՀ-ով կամ Ադրբեջանով

Թեհրանը պատրաստ է վրացական կողմին գազ մատակարարել թե ներքին սպառման համար, թե Եվրոպա տարանցման նպատակով: Այդ մասին հայտարարել է Վրաստանում Իրանի դեսպան Աբբաս Տալեբի-ֆարը: Այսօր Վրաստանը օրական 11 միլիոն խմ գազ է ստանում, որից վեց միլիոնը՝ ադրբեջանական գազն է Ղազախ խողովակաշարով, 3,2 միլիոն խմ գազ՝ Շահ-Դենիզ հանքավայրից Հարավկովկասյան խողովակաշար, իսկ մյուս 1,5-2 միլիոն խմ-ը Վրաստանը ստանում որպես վճար՝ ռուսական գազը Հայաստան տարանցելու համար: Դեսպանի խոսքով, Վրաստանը պետք է գործի՝ ելնելով իր ազգային շահերից և տրամանաբանական կլինի փնտրել այլընտրանքներ, փոխանցում է Sputnik Грузия-ն: Տալեբի-ֆարը նշել է, որ Իրանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցել էներգետիկ ոլորտում և տրամադրել բավարար քանակությամբ գազ ինչպես ներքին սպառման համար, այնպես էլ Եվրոպա տարանցելու նպատակով: Ըստ դեսպանի, այս պահին տեխնիկական աշխատանքներ են ընթանում և քննարկվում է դեպի Վրաստան իրանական գազի տարանցման հնարավոր ուղիները: Նրա խոսքով, այդ ուղղություններից մեկը կարող է անցնել Ադրբեջանի տարածքով: Բացի այդ, այդպիսի պատրաստակամության մասին հայտարարել է Հայաստանը: Այսօր Վրաստանը ինտենսիվ բանակցություններ է վարում Գազպրոմի հետ, որն առաջարկում է ՌԴ-ից Հայաստան գազ տարանցելու համար վճարել գումարով, այլ ոչ թե գազ տրամադրել, որպես վճար: