Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երևանի ՁՊՎ-ում
Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երևանի ՁՊՎ-ում։ Այս մասին ասված է Նիկոլ Փաշինյանի facebook-յան էջում արված գրառման մեջ:
«Այսօր Աժ-ում նշանակված նիստը, որտեղ պիտի քննարկվեր Աժ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, հետաձգվել է։
Այսօր երեկոյան 7-ին նոր թափով հավաքվում ենք Հանրապետության հրապարակում»,- ասված է տեքստում։
Հիշեցնենք, երեկ երեկոյան նույն էջում գրված գրառման համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը գտնվում էր Սևանի ոստիկանության բաժնում, բայց ավելի ուշ պաշտպանը հերքեց այդ տեղեկությունը:
Նշենք, որ նախագահական նստավայրում այսօր խորհրդակցություն է եղել Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապխետյանի և Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ։
Խորհրդակցությունից հետո Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ համաձայն կայացված որոշման՝ ինքը դիմելու է գլխավոր դատախազին, որպեսզի Ազգային ժողովից հետ կանչվի երեք պատգամավորների կալանքի միջնորդությունը։
Առաջին փոխվարչապետը հայտնեց նաև, որ գնում է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման: