23.04.2025
Թուրքիան իր ոսկու պաշարները դուրս է բերել ԱՄՆ-ից
prev Նախորդ նորություն

Թուրքիան սկսում է կամիկաձե անօդաչուների արտադրությունը

ԱՄՆ–ի կողմից Թուրքիա անօդաչուների առաքումից հրաժարվելը ստիպել է Անկարային ինքնուրույն սկսել անօդաչուների արտադրությունը։

Անկարան շեշտը դնում է արդիական անօդաչուների արտադրության վրա, այդ թվում հետախուզական և կամիկաձե տիպի անօդաչուների։

Ըստ առկա տեղեկատվության, թուրքական STM (Savunma Teknolojileri Muhedislik ve Ticaret A.S.) ընկերությունը սկսել է ALPAGU Blok II և KARGU անօդաչուների արդիականացումը։

STM–ի գլխավոր տնօրեն Դավութ Յըլմազը հայտարարել է, որ ALPAGU Blok II և KARGU կապահովեն զգալի առավելություն մարտական գործողությունների ընթացքում։

Փորձագետ. Սերժ Սարգսյանը արյուն չի ցանկացել, դրա համար էլ հեռացավ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան