24.11.2024
Հանրապետական հիվանդանոցի բժիշկները փակել են Հալաբյան փողոցը
prev Նախորդ նորություն

Հրաժարվել կատարել վերադասի ապօրինի հրամանները և միանալ ժողովրդին. ոստիկանության գնդապետ

Ոստիկանության գնդապետ Խաչիկ Գրիգորյանը Facebook-յան իր էջում գրում է.


«Կոչ եմ անում ՀՀ ոստիկանության բոլոր ծառայողներին հրաժարվել կատարել վերադասի ապօրինի հրամանները և միանալ ժողովրդին»:


Նշենք, որ երեկվանից պետական համակարգի մի շարք աշխատակիցներ հրապարակավ հրաժարվում են իրենց պաշտոններից, անդամակցությունից Հանրապետական կուսակցությանն ու միանում անհնազանդության գործողություններին: 


Նշենք, որ ի պատասխան այս գրառման ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը իր էջում գրել է.


«Ոստիկանի համազգեստով գնդապետ ներկայացող ու կոչով հանդես եկող անձը որեւէ առնչություն չունի ոստիկանության հետ։ Նա վաղուց ոստիկանությունում չէ (2011թ․)։ Ավելին՝ նա վաղուց Հայաստանում չէ»:


Գրառման տակը թողած մեկնաբանություններում օգտատերերը հորդորում են ոչ թե նշել, թե որտեղ է նախկին գնդապետը, այլ տեղեկացնել, վերջապես, թե որտե՞ղ է Նիկոլ Փաշինյանը։